Չասեմ ախուրյանցի Անոին, բայց Աղազարյան Հովիկն էլ Ձեր տեղը նստած լիներ, կառավարության 2.5 մլրդ փողով ասֆալտ կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ավտոբուսների GPS համակարգը, որի շուկայական արժեքը 80-100 հազար դրամ է, պատվավոր կոչումները բերած քաղաքապետարանի ադմինիստրացիան գնում է 145 հազար դրամով։ Ընդորում, գնում են Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության համապատասխան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձից»,-այսօր քաղաքապետարանի ամբիոնից ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա հայտնեց, որ տրանսպորտից հավագաքրվող գումարների համադրումը ցույց է տալիս, որ կա 50 % ստվեր և ամեն օր 25-30 մլն դրամը մտնում է անհայտ մարդու գրպանը և Երևանի ներկայիս ադմինիստրացիան այդ հանցանքը պարտակում է։
«125 մլրդ դրամոնոց Բյուջեի պարագայում, ձեր փոխարեն չասեմ ախուրյանցի Անոն, որը երևանցի չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ այստեղ նստած լիներ, որ կառավարությունը 2.5 մլրդ փող տար, այդ ասֆալտը կարվեր։ Հարց է առաջանում, թե 125 մլրդ բյուջեի պայմաններում ինչու 2.5 մլրդ դրամ չկա ասֆալտապատման համար, որ մի հատ էլ կառավարությունը պետք է տա, մենք էլ ուրախանանք»,-ասաց Սուքիայսնը և նշեց, որ տեխհսկման համար կոպեկներ են տալիս, ինչի հետևանքով 2023-24 թվականների երևանի շինհրապարակներում տեղի է ունեցել 56 դժբախտ պատահար, որից 22-ը մահվան ելքով։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան
- Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան
- Նման իրավիճակում է գտնվում Երևանում շուրջ 40 դպրոց. Մանուկ Սուքիասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան