Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ. Մանուկ Սուքիասյան
«Քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ, Տիգրան Ավինյա՛ն»,- Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն
Նա հիշեցրեց, որ 10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գործով, կա քրեական գործ, մեղադրալ չկա։
«COVID-ի հետ կապված՝ էլի քրեական գործեր, մեղադրյալ չկա։ Քաղաքապետարանի հետ կապված էլ տարբեր քրեական գործեր կան, մեղադրյալներ չկան։ Որ ուղղությամբ էլ նայում ես, քաղաքի կառավարումը տապալված է։ Եվ արտահերթ ընտրություններն առավել քան արդիական են»,-ասաց Սուքիասյանը՝ նշելով որ քրեական գործերի էպոպեան շարունակվում է քաղաքապետարանում՝ կանաչապատման, քաղաքաշինության ոլորտներում։
ՔՊ խմբակցության անդամները փորձեցին խանգարել Սուքիասյանին, ինչը կանխեց նիստը նախագահող Ավինյանը։
Նա տարակուսեց, որ իրավապահ մարմինները պարանոիայով են տառապում քրեկան գործ հարուցում են և մեղադրյալ չկա։
«Բայց կարող է, որ քերական հանցակազմը լավ երևում է և գործ ունենք գործերը հարուցելու և դրանց անարդյունավետ շարունակության մասին, դոփում են տեղում»,- հայտարարեց Սուքիասյանը։