Հայաստանում ամեն 3-րդ երեխան ապրում է աղքատության մեջ, աղքատ երկրի կառավարությունը չի կարող լավ ապրել. Սուրեն Պարսյան
Տարածաշրջանում աղքատության ամենաբարձր շեմ ունեցող Հայաստանում կառավարությունը խոսում է իր պաշտոնյաների հսկայական պարգևավճարների և բարձր աշխատավարձի մասին։ Ինչու գործադիրի սոցաիալական քաղաքականությունն արդյունք չի տալիս։ Վերոնշյալ միտումները «Panorama-հարցազրույցի» տաղավարում պարզաբանեց տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև;
●Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է։ Այս կառավարությունն ամենաաղքատ երկրի կառավարությունն է։ Ինչու եմ շեշտում, որովհետև իրենք իրենց թույլ են տալիս բավականին շատ շռայլություններ, պարգևավճարների աճ, նշելով, թե՝ գիտեք, մեզ այդ գումարը պետք է, որ լավ աշխատենք։ Աղքատ երկրի կառավարությունը չի կարող լավ ապրել, իրենք էլ պետք է նույն դժվարությունները տանեն ինչպես շարքային քաղաքացիները։
●Հայաստանում ամեն 3-րդ երեխան ապրում է աղքատության մեջ, և այս պայմաններում խոսել բարձր աշխատավարձի մասին, որ լավ աշխատեն, կարծում եմ, անբարոյականություն է։ Մենք ունենք աղքատության խնդիր; Աղքատությունը ծնում է Աղքատություն; Աղաքատ ընտանիքներում մեծացող երեխաները մեծ հավանականությամբ նույնպես ապագայում լինելու են աղքատ, քանի որ չեն ստանում բավարար, որակյալ սնունդ, կրթություն և առողջապահություն։
●Տնտեսական աճից շատ փոքր մասն է օգտվում, հիմնականում՝ բանկային համակարգը, վերաարտահանողները, ոսկերչության ոլորտը և այլն։ Հասարակության զգալի մասը, օրինակ՝ գյուղատնտեսությունը չի օգտվում դրանից։ Գյուղատնտեսական աշխատանքների մեջ են ներգրավված բնակչության 1/3-ը։ Վերջիններիս վիճակը ոչ թե լավանում, այլ վատանում է այս տարիներին։
●Աղքատության միջին շեմը 2023 թվականին իջել և 23.7 %-ի է հասել, բայց այն կրկին ամենաբարձրն է տարածաշրջանում։ Մենք պետք է հասկանանք, որ աղքատության խնդիրը պետք է արագ լուծենք։ Կառավարության մոտեցումը, թե պետք է խրախուսել աշխատանքը, ընդունելի է, բայց նույն կառավարությունն իր քայլերով ճիշտ հակառակն է անում՝ նույն աշխատանքի, նպաստների քաղաքականության մասով։ Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր սոցիալական քաղաքալանությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան