Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում հին թագավորությունների նման, հորից որդուն ժառանգվի թագը. Տիգրան Ավինյան
«Իրականում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածը դասադուլ չի կարելի համարել։ Դասամիջոցին և դասապրոցեսից մի քանի րոպե երեխաները նման իրավիճակն են ստեղծել»,- Երևանի ավագանու նիստում պատասխանելով ավագանու անդամի հարցին, ասաց քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյաը։
Նա հավաստիացրեց որ դասապրևոցեսը նորմալ է ընթացել և չի խաթարվել։
Խաչատրյանը հայտնեց, որ այն երեխաների նախաձեռնությունը չի եղել, և ակցիայի պատճառն այն է, որ այնտեղ նոր տնօրեն է նշանակվել։
«Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում հին թագավորությունների նման, ինչպես հորից որդուն ժառանգություն էր գալիս թագը, նույն ձևով շարունակենք՝ մորից դստերը։ Որոշ դեպքերում այն կարող է նորմալ տրամաբանական լինի»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, թե խորհրդային միությունից մնացած այդ պրակտիկան չի հասկանում
«Այո շատ տրամաբանական է, որ այդ ժառանգական կապը պետք է ինչ-որ տեղ կտրվի և այդ կտրվելուց հետո էլ նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի։ Որը շատ բնական է և ենթադրում եմ, որ այդ մարդն էլ անցել է բոլոր իր ատեստավորումները, քննությունները»,- շարունակեց Ավինյանը։
«Եթե հավակնորդի մայրը դպրոցի նախկին տնօրենն է, ապա չի կարող կանխակալ կարծիք լինի, որ եթե մայրը դպրոցի տնօրենն է եղել, ապա թեկնածու դուստրն էլ չի կարող տնօրեն ընտրվել։ Մարդը կարող է ռեալ տիրապետել այդ չափորոշիչներին և համապատասխանել»,-արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն և հիշեցրեց, որ նրա զարգացման ծրագիրն ընդունվել է, բայց երեք անգամ այլ հավակնորդներ չլինելու պարագայում էլ չի նշանակվել։
Ըստ Սուքիասյանի, տնօրենի դուստրը պնդել է, որ չոր, անարդար ձևով են մերժել։
Հայտնելով, որ խոսակցություն կա, որ նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը Ավինյանի հետ կապ ունի՝ Սուքիասյանն ասաց.«Ստացվու է, որ Ժառանգական չի կարելի, բայց քենուն կամ բարեկամին կարելի է բերել նշանակել դպրոցի տնօրեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան