Աստանան պատրաստ է Երևանին և Բաքվին խաղաղ բանակցությունների համար հարթակ առաջարկել
Ղազախստանը պատրաստ է Երևանին և Բաքվին կրկին հարթակ առաջարկել Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Աստանայում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների արդյունքները։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Տոկաևն ու Խաչատուրյանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները։
«Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Ղազախական հողի վրա հայ ժողովրդի նկատմամբ ջերմ զգացմունքներ կան։ Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակի փորձարկված սերտ գործընկեր է», - Տոկաևի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան