Ագնեսա Խամոյնան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ
«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ։ Որտե՞ղ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Դուք ասեցիք՝ հրավերներ են ուղարկվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին։ Այստեղ մեկ ներկայացուցիչ կարծես կա, ո՞ւմ են ուղարկվել հրավերները, և ովքե՞ր չեն ընդունել այն»,-լսումները վարող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ թվարկելով, որ դահլիճում ներկա են Գլխավոր դաախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ ղեկավարը, ՔԿ նախագահը և այլք։
Խամոյանը հարցրեց՝ սա ինչպիսի՞ վերաբերմունք է ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ։
«Պարոնայնք, տիկին դատախազ, անկեղծ ասած, ես ձեր փոխարեն վիրավորվում եմ։ Սա ինչպիսի» վերաբերմունք է իսկապես»,-ասաց Խամոյան։
«Չէ, Դուք մի վիրավորվեք։ Իսկապես, ո՞ւր են մեր պատգամավորները։ Բոլորը պատշաճ տեղեկացված են»,-ասաց Անդրանիկ Քոչարյանն ու առաջարկեց սկսել քննարկումը՝ հույս հայտնելով, որ ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները կմիանան։
Մինչ այդ էլ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը նկատեց, որ դահլիճը լիքը չի, ինչին Անդրանիկ Քոչարյանը կոպիտ տոնով արձագանքեց. «Մենք նպատակ չենք դրել դահլիճը լցնելու»։
Նշենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան