Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին
«Ո՞վ կհամարձակվի իմ տղայի անունով ինչ-որ մեկին դիմի»,- ԱԺ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արգիշտի Քյարամյանին ո՞վ է դիմել իր տղայի համար։
«Դե թող անունն էլ տա, եթե չտա, ուրեմն ստախոս է։ Գնացեք ասեք՝ Հովիկ Աղազարյանն ասում է ՝ անուններ ասա, եթե չասացիր, ուրեմն դու ստախոս ես ու ամենավերջին սրիկան ես»,- հավելեց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Խորհրդարանում վիճաբանություն առաջացավ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Քյարամյանը փչացրեց լսումները. Քոչարյանը բարկացավ
- Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր. Արգիշտի Քյարամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան