Արդյոք ինձ համար զզվելի և պաշտոնից հեռացված Արման Անտոնյանին նորից վերադարձնում եք դպրոցի փոխտնօրենի պաշտոնին. Անի Խաչատրյանը՝ Ավինյանին
«Մարդ ում հեռացրել ենք աշխատանքից, ում անունն ինձ համար ամենազզվելին է կրկին հնչեցնել, արդեն 5 տարի է կրկին հնչեցնում եմ։ Այն մարդը որին հեռացրել ենք աշխատանքից, որ ամբողջ կոլեկտիվը եկել և վարչության պետին շնորհակալություն է հայտընել դրա համար, չար լեզուներն ասում են, որ պատրաստվում եք նորից վերականգնել այն դպորցի փոխտնօրենի հաստիքում որից հեռացրել եք»,-ավագանու նիստում Տիգրան Ավինյանին հարցրեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ հավելելով որ միևնույնն է այդ մարդու անունը կրկին զզվանքով է հնչեցնելու։
Նա հարցրեց, թե, արդյոք Արման Անտոնյան անուն ազգանունով մարդը նորից վերադառնում է Ավիամոդելավորողների դպրոցի փոխտնօրեն։
Ավինյանն ասաց, որ բարեբախտաբար չունի լիազորություն փոխտնօրեններ նշանակլելու, այն վերահասցեգրել է վարչական շրջանների ղեկավարին և նրանց պետք է հարցնել։
Անի Խաչատրյանն ասաց, թե վարչական շրջանից հաստատել են այդ փաստը և ասել են որ քաղաքապետարանից են նրա թեկնածությունը ուղարկել և հիշեցրեց որ այդ մարդը իր վարչության պետի կողմից իրեն դանակահարելու մեղադրանքով դիմել էր ոստիկանություն։
Ավինյանն էլ ասաց, որ ինքը որոշում կկայացնի։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում հին թագավորությունների նման, հորից որդուն ժառանգվի թագը. Տիգրան Ավինյան
- Կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել. Մանուկյան
- Գեղամ Մանուկյան. Այս տեմպով Միքայել Արզումանյանի գործի քննությունը կտևի 13 տարի