Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։
Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը, որը իշխանության է 2012 թվականից, քարոզարշավ է վարում, որը հիմնված է քարոզչության, բևեռացման և ահաբեկման մարտավարության վրա, «ինչպես Ռուսաստանում»։
Նա նաև մեղադրել է իշխող կուսակցությանը, իբր, ճնշում է գործադրում պետական պաշտոնյաների վրա, որպեսզի քվեարկեն իր օգտին, հարձակվում է ընդդիմադիր ակտիվիստների վրա, սպառնում լրագրողներին և դժվարացնում արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկությունը։
«Սա սովորական ընտրություններ չեն, այլ ընտրություն եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև»,- ասել է պետության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին