Հայաստանում աճել են սպանության դեպքերը, դրանց 80 տոկոսը կատարվում է կենցաղային հողի վրա. ՆԳ նախարար
«Վերջին հինգ տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս»,-նման ցուցանիշ ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հրապարակեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նրա ներկայացմամբ, հաշվետու ժամանակաշրջանում հիմնական հանցատեսակներից աճել են սպանության դեպքերը՝ միջինում 12.1 տոկոս, սպանության փորձի՝ 18.4 տոկոս, զենք-զինմաթերիք ապօրինի շրջանառությունը՝ 15.5 տոկոս, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը՝ 13.9 տոկոս, խուլիգանություն՝ 23.2 տոկոս, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ միջինում 46.6 տոկոս, խարդախություններ՝ 10.4 տոկոս։
Ղազարյանի խոսքով, սպանությունների 10 տոկսը՝ 270 դեպքից 26-ը եղել են անհայտ կորածով դեպքեր, իսկ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա։
Նախարարը նաև լավ լուր հայտնեց, օրինակ, ասաց, որ նվազել են գողությունները՝ միջինում 10.8 տոկոսով։
Մանրամասները՝ տեսանյութում։