«Փաստ». Հյուրանոցային բիզնեսը միայն «ծաղիկներն» են. Իշխանությունների «սրտի օլիգարխի» այլ բիզնեսներն էլ սրընթաց գրավում են իրենց ոլորտները
«Փաստ» թերթը գրում է.
«Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հյուրանոցային բիզնեսը ծաղկում է: Ի մասնավորի, նշել էինք, որ վերջին շրջանում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» (այժմ` Eighty Eight Hotel and Spa) հյուրանոցային համալիրը դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Մինչ այդ էլ անդրադարձել էինք թեմային, որ նույն Նալբանդյանի կողմից արտադրվող և իր ազգանունը կրող օղիները, որպես «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների շուկայում նորեկներից մեկը, կարճ ժամանակում դարձել են ամենաշատ պահանջարկ ունեցողը:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սրանք միայն «ծաղիկներն» են, և իշխանությունների «սրտի օլիգարխի» այլ բիզնեսներն էլ սրընթաց գրավում են իրենց ոլորտները: Օրինակ՝ մեր տեղեկություններով, «Շիրակ» թռչնաֆաբրիկան վերջին շրջանում դարձել է ձվի արտադրության առաջատարը: Ճիշտ է, այս ընկերությունը գերիշխող դիրք չունի, բայց արտադրության ծավալներով շուկայի առաջատարն է:
Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, որոշակի անհանգստություններ է առաջացրել «դաշտի» այլ խաղացողների շրջանում, քանզի ոլորտը բավականին մրցակցային է, և դժվար է «տեղավորվել» առաջարկվող գին-որակ հարաբերակցության առումով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան