Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան
«Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, այլ լինեն նաև Երևանի մտահոգ քաղաքացի»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա պատվավոր քաղաքացիներին կոչ արեց ձայն բարձրացնել ուղեվարձերի թանկացման խնդրով;
«Էն որ իրենք կարող են տրանսպորտից անվճար օգտվել, պետք է գիտակցեն, որ ով հունվարի 1-ից մոտավորապես 300 դրամ պետք է վճարի, ոնց է նրանց համար գինը գոյանում։ Որ ավտոբուսներում կամերա է դրված՝ չի աշխատում, կեղծ ստվերի դեմ է պայքարում։ Որ պայքարեն ու հեղինակավոր իրենց խոսքն ասեն։ Չեմ ցանկանա, որ Կամո Արեյանը, ով մեր քաղաքի պատվավոր քաղաքացի է, ստիպված լինի չխոսել»,-ասաց մանուկյանը։
Նա Թումանյանին, Խանդիկյանին, Թոքմաջյանին, կոչ արեց, որ գան, մասնակցեն, ստուգեն, որ «Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է։
«Գան Հասկանան, որ քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը։ Էդ ոնց է լինում օրինակի համար»,-ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ նոր ավտոբուսներ են եկել պակաս նստատեղերով, և այլ խնդիրներով, բայց քաղաքապետարանն ընդունել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան