Ինչու է լեգենդար թենիսիստ Նադալը որոշել ավարտել կարիերան
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալի ազգականը մանրամասներ է հայտնել, թե ինչու է մարզիկը որոշել ավարտել կարիերան, ինչի մասին հոկտեմբերի 10-ին հայտարարություն էր տարածել հենց Նադալը։
«Ռաֆան դա արեց, քանի որ նրա օրգանիզմն այլևս չէր դիմանում։ Նա ցանկանում էր վերադառնալ այս մրցաշրջանում, բայց դա չստացվեց:
Նադալը որոշեց ասել՝ «ստոպ»։ Այլ տարբերակներ արդեն չկային»,- Նադալի խոսքերն է մեջբերում RMC –ը։
Նադալը դեռ պետք է խաղա Դևիսի գավաթի եզրափակիչ փուլում, որը կկայանա նոյեմբերի 19-24-ը Մալագայում (Իսպանիա):
Հարակից հրապարակումներ`
- Նադալի՝ կարիերայի ընթացքում վերջին խաղի տոմսերի գներն աճել են մինչև 2000 եվրո
- Ես միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա. Ֆեդերերը՝ Նադալին
- Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
- Մեսսին Նադալին է նվիրել ԱԱ-2022-ի հաղթական եզրափակչի մարզաշապիկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան