Հանցագործություն է մարդուն հանիրավի քրեական հետապնդման ենթարկելը․ Նարեկ Սամսոնյան
«Այս հանցակազմի օբյկտիվ կողմն այնքան պարզ է, որ ցանկացած մարդ, որը կարդում է ՝ սևով սպպիտակի վրա գրված է՝ խուլիգանության հանցակազմի մեջ խուլիգանությունից տուժած մարդը պետք է անհնագստություն , անպաշտպանվածություն ու վախ զգա։ Այսինքն՝ այս մեղադրանքը շատ պրիմիտիվ է։ Սրանք սարքել են մի հոդված բացառապես մեր համար, որևէ մեկը չի պատժվում, որովհետև դա չի արվել պատժելու համար, այլ արվել է մեզ ուղղակի բանտարկելու համար»,- «Իմնեմնիմի» գործով նիստից հետո ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նա ընդգծեց, որ մարդուն հանիրավի քրեական հետապնդման ենթարկելը հանցագործություն է։
«Երկու հանրային մեղադրողներից , մասնավորապես՝ Հայկ Հարությունյանը, իրականացրել է դա, որի համար ես խոստացել եմ իրեն՝ պատժվելու է։ Հանցագործություն է մարդուն հանիրավի քրեական հետապնդման ենթարկելը։ Դատախազներից Հայկ Հարությունյանը պատասխանատվության է կանչվելու, ինքն էլ դա լավ գիտի»,- հավելեց Սամսոնյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյան. Այս ամենը մեզ համար հորինվել է, այն կրում է պատժիչ բնույթ
- «Իմնեմնիմի» գործով նիստին ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունն անակնկալ էր. Սամսոնյան