Պեսկով. Բաքվում կայանալիք COP29-ին Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել, սակայն Ռուսաստանը անպայման ներկայացված կլինի։ Ռիա Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս ոչ մի որոշում չի կայացվել։ Իհարկե, Ռուսաստանը կներկայացվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության հարցին։
Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության բոլոր ղեկավարներին հրավիրել էր Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Միջոցառումը կկայանա նոյեմբերի 11-22-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան