Վիլեն Գաբրիելյանը՝ դատախազին. Իմ հարցերին լուրջ վերաբերվեք, սարկազմ չկա
«Ես Ձեզ շատ-շատ հարցեր ունեմ, չգիտեմ՝ որից սկսեմ։ Նախ ես Ձեզ կխնդրեմ իմ հարցերին լուրջ վերաբերվեք, բացարձակապես սարկազմ չկա հարցերիս մեջ, բացարձակապես»,-դիմելով ԱԺ եկած գլխավոր դատախազին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նա հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է վիճակագրությունը հրազենով կատարված հանցագործությունների վերաբերյալ։
Ապա խնդրեց ևս մեկ անգամ այդտեղ հայտարարել, որ անձամբ իր հսկողության ներքո է պատգամավորների դիմումները, դրանք կարդում ու պատասխանում է անձամբ։
Պատգամավորը նաև խնդրեց դատախազի դիրքորոշումն ու վերաբերմունքը տարբեր գործերով կալանավորված անձանց նկատմամաբ, հիշեցրեց, որ կան նաև 2016-ից կալանավորված անձինք։
«Նախ պարոն Գաբրիելյան, ես Ձեր հարցերին երբեք անլուրջ չեմ վերաբերվել»,-ասաց Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Այս տեմպով Միքայել Արզումանյանի գործի քննությունը կտևի 13 տարի
- «Գործ տվող» արտահայտությունն անգամ կատակով չի կարելի անել. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Ագնեսա Խամոյնան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան