Օրվա մամուլ 09:34 15/10/2024 Հայաստան

«Փաստ». Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք

«Փաստ» թերթը գրում է.

«Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել... միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է...

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և... 7 պարտություն:

Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի... Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:56
«Գործ տվող» արտահայտությունն անգամ կատակով չի կարելի անել. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Շատ խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման արտահայտություն է անում»
Աղբյուր` Panorama.am
13:24
Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից»՝ չնայած եվրոպական ակումբների բացառիկ հետաքրքրությանը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական ակումբներից, բայց նա միանշանակ մտադիր է...
Աղբյուր` Panorama.am
13:10
Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ. Մանուկ Սուքիասյան
«Քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ, Տիգրան Ավինյա՛ն»,- Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ախուրյանցի Անոն չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ Ձեր տեղը նստած լիներ, կառավարության 2.5 մլրդ փողով ասֆալտ կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ավտոբուսների GPS համակարգը, որի շուկայական արժեքը 80-100 հազար դրամ է, պատվավոր կոչումները բերած քաղաքապետարանի ադմինիստրացիան գնում է...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գարեգին Երկրորդ. Մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարին
Աղբյուր` Panorama.am
12:40
Մարդիկ վճարել են հազարավոր դոլարներ ու չեն ստացել «պատվիրված» էլեկտրամոբիլները. Նոր ահազանգ
Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: 168.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից. ՆԳ նախարար
«Սկսել ենք ոստիկանության ծառայողների ատեստացիան, ցանկացած ոստիկան մինչև  ատեստացիա անցնելը պարտադիր պայման է անցնի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
12:22
Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան
«Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի,...
Աղբյուր` Panorama.am
12:09
ԶՈւ-ում կատարվող ցավալի դեպքերի պատճառները գիտենք, բայց լուծումները մինչև հիմա գտնված չեն. Քոչարյան
«Կարծում եմ՝ Զինված ուժերում խաղաղ պայմաններում կամ ոչ խաղաղ պայմաններում անհասկանալի զոհերի ավելացման հետ կապված քննարկումներ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հայաստանում աճել են սպանության դեպքերը, դրանց 80 տոկոսը կատարվում է կենցաղային հողի վրա. ՆԳ նախարար
«Վերջին հինգ տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս»,-նման ցուցանիշ ԱԺ-ում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում Հայաստան, սպասվում են հորդառատ անձրևներ
Հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Աղբյուր` Panorama.am
11:49
«Մայր Հայաստանն» առաջարկում է գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների
«Էրեբունի Երևան» տոնակատարությունն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երևանցիներին անեինք այդ նվերը, նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ագնեսա Խամոյնան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ
«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ։ Որտե՞ղ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Դուք ասեցիք՝ հրավերներ են...
Աղբյուր` Panorama.am
11:13
Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան
«Պորո՛ն Ավինյան, ես ակնկալում էի, որ դուք պետք է սաստեիք Լևոնին Հովհաննիսյան, ինձ հետ «ընկերով» խոսելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
11:03
Ալեքսանդր Ազարյան. Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Երևանի բազմաթիվ հասցեներում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է SilentCryptoMiner-ի բարդ գրոհներ
«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են SilentCryptoMiner մայների տարածման անսովոր արշավ: Վարակման բարդ շղթայի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Կորոնավիրուսի դեպքերն աճել են 22.5 տոկոսով
Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ձորաղբյուրում մորքրոջ որդուն սպանողը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և...
Աղբյուր` Panorama.am
10:26
Դպրոցի ուսուցչուհին մեկ տարի շարունակ բռնաբարել է դեռահաս աղջկան
Օհայոյում ավագ դպրոցի ուսուցչուհուն մեղադրում են անչափահաս աղջկա նկատմամբ ոտնձգություն անելու և բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է Richland...
Աղբյուր` Panorama.am
10:00
Տիգրան Աբրահամյան. Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ
«Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում,...
Աղբյուր` Panorama.am
09:56
Պեսկով. Բաքվում կայանալիք COP29-ին Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել, սակայն Ռուսաստանը անպայման ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
09:45
Նեթանյահուն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հարվածել իրանական ռազմական օբյեկտներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ասել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական օբյեկտներին, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞. Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Աննա Վարդապետյանի որոշմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ
17:12 14/10/2024

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}