ՔՊ կուսակցության վարչության նիստը հետաձգվել է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է։ Այս մասին հայտնել է NEWS.am-ի թղթակիցը։
Կուսակցությունն ամեն երեքշաբթի հրավիրում է նիստ։ Ենթադրվում էր, որ այս նիստին պետք է քննարկվեր Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում կայացած լսումների ժամանակ վիճաբանություն էր սկսվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Ենթադրվում է, որ ՔՊ վարչության հերթական նիստի հետաձգման պատճառը ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին