ԶՈւ-ում կատարվող ցավալի դեպքերի պատճառները գիտենք, բայց լուծումները մինչև հիմա գտնված չեն. Քոչարյան
«Կարծում եմ՝ Զինված ուժերում խաղաղ պայմաններում կամ ոչ խաղաղ պայմաններում անհասկանալի զոհերի ավելացման հետ կապված քննարկումներ կունենանք»,- ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ռազմական ոստիկանության պետն այստեղ չէ, ում այնքան էլ չի մտածում Զինված ուժերում տեղի ունեցող զարգացումները։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կկազմակերպեն հանձնաժողովի շրջանակներում քննարկում նաև Զինված ուժերում կատարվող ցավալի դեպքերի թեմայով, որոնց լուծումը մինչև հիմա գտնված չէ․«Գիտենք պատճառները, բայց լուծումները գտնելը երևի կապված է, թե մեր բարեփոխումները զինված ուժերում ծավալուն հաջողություններ կարձանագրեն իրենց աշխատանքի արդյունքում։ Այսօր զորամասերում նայողների ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել, ինչը մտահոգիչ է, լուծումները գտնել բոլորիս առաջնահերթ նպատակներից մեկն է»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով, որը հրավիրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Հարակից հրապարակումներ`
- Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում
- ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
- Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը
- Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur
- Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
- Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը ավարտվել է
- Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին