Ո՞նց եք վերաբերվում դեպքերին, երբ դատավորն ունի քաղաքական անցյալ. Քոչարյանը՝ Վարդապետյանին
«Ո՞նց եք վերաբերվում դեպքերին, երբ դատավորն ունի քաղաքական անցյալ։ Ձեզ մոտ՝ դատախազությունում կա՞ն քննարկումներ, թե ինչ մոտեցում պետք է որդեգրել նման դեպքերւոմ»,-այս հարցը ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի րոդին ուղղեց ԱԺ եկած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Քոչարյանն ասաց, անցած տարիներին տեսել են դեպքեր, երբ մեղադրող կողմը մի փոքր կապ է տեսնում մեղադրյալի ու դատավորի միջև, շատ հստակ դիրքորոշում են հայտնում։ Եղել է դեպք էլ, երբ դատախազությունը ոչինչ էլ չի արել ու երկակի ստանդարտ է իրականացրել։
Աննա Վարդապետյանը նկատեց՝ հարցը վերաբերում է կոնկրետ գործի, ասաց՝ Լևոն Քոչարյանն էլ դահլիճում է եղել, և տեսել է, ո մեղադրող կողմը դիրքորոշումը մինչև վերջ պնդեց, որ բացարկի հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։
«Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Դատարանն էլ որոշեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հա՞րցն է քննարկելու, հետո՞ դատախազության միջնորդությունը, թե՞ոչ։ Այսինքն, Ձեր ասած երկակի ստանդարտը գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում»,-ասաց Վարդապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան