Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 15-ին երեկոյան ժամերին, 19-ին ցերեկը և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին