Իրավունք 12:40 15/10/2024 Հայաստան

Մարդիկ վճարել են հազարավոր դոլարներ ու չեն ստացել «պատվիրված» էլեկտրամոբիլները. Նոր ահազանգ

Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: 168.am-ի փոխանցմամբ,  խմբագրություն են զանգահարել  հարմար գնով էլեկտրամոբիլ ունենալու համար միլիոններ վճարած ու «գցված» քաղաքացիներ։

Աղբյուրը գրում է.

«Չինաստանից Հայաստան կարճ ժամանակում էլեկտրամոբիլներ ներկրելու ու արդեն իսկ մեքենայի արժեքի 70-90%-ը վճարած գնորդներին իրենց բաղձալի մեքենաները ժամանակին հասցնելու խոստումներ է տվել նաև Մաշտոցի 1 հասցեում գործող «BM motors YVN» ՍՊ ընկերությունը՝ իր մի քանի դուստր ֆիրմաներով, այդ թվում՝ «ZET Motors» անունով:

Այս ընկերությունն ակտիվորեն գովազդում է իր մատուցած «ծառայությունները», և մի քանի տասնյակ մարդիկ, հավատալով նրանց, պայմանագրեր են կնքում այդ ընկերության հետ, կանխավճարներ վճարում, որոնց սահմանաչափը տատանվում է 15000-20000 դոլարի սահմաններում, որ ստանան Չինաստանից ներկրվող իրենց նոր էլեկտրամոբիլները:



Հայաստանում, իհարկե, կան մի քանի լուրջ ընկերություններ, որոնք ունեն սրահներ, ու ցանկացած ժամանակ կարող ես գնալ, ընտրել քո իսկ նախընտրած էլեկտրամոբիլը, սակայն միշտ էլ ավելի էժան է, երբ պատվիրում ես, հատկապես, երբ պատվիրում ես քո գումարով, ինչպես նշված ընկերության դեպքում:

«Կանխավճարի մեծ չափը կասկածի տեղիք չտվեց, որովհետև փաստորեն ստացվում է, որ իմ փողով պետք է բերեին մեքենան, ինչը նրա արժեքի մեջ էական տարբերություն էր տալիս»,- ասաց մեզ դիմած տուժածներից մեկը: «Օրինակ՝ եթե նույն մոդելի էլեկտրամոբիլը սրահում արժե 30-35 000 դոլար, ապա միջնորդ կազմակերպության միջոցով բերված նույն մեքենան, առանց սերվիսի ու երաշխիքի՝ կարող է արժենալ 24-27000 դոլար»,- ասաց մեզ դիմած տուժած անձը:

Մարդիկ հենց այս առավելությունները հաշվարկելով էլ դիմել են «BM motors YVN» ՍՊԸ-ին, որի դուռն այժմ կողպված է, աշխատակիցները չկան, իսկ տերերն անհետացել են:

«Խաբեության սխեման կազմել և իրականացնում են կազմակերպության հիմնադիր և տնօրեն Հարություն և Արթուր Ղազարյան եղբայրները: Հարութը ԱՄՆ-ում է բնակվում, այնտեղից է ղեկավարում պրոցեսը, իսկ Արթուրը միակ երևացող անձն է այս պատմության մեջ: Արդեն իսկ հարուցված քրեական վարույթ կա: Կան տուժածի կարգավիճակ ունեցող անձինք: Այս ֆիրման մոտ 7 տարի զբաղվում է մեքենաների ներկրմամբ, հիմնականում՝ օգտագործված, որոնք բերվում են ԱՄՆ-ից: Բայց այդ լեգիտիմ բիզնեսի հետ միասին վերջին ամիսներին իրենք սկսել են շատ ինտենսիվ գովազդել կանխավճարով Չինաստանից էլեկտրամոբիլ ներկրելու ծառայությունը, և մի քանի տասնյակ մարդիկ, խաբվելով, կատարել են կանխավճար, այդ թվում՝ ես, և ոչ մեկս չենք ստացել մեր պատվիրած էլեկտրամոբիլը»,- ասաց մեկ այլ տուժող։

Տուժածների խոսքով՝ պայմանագրով նշված է, որ մեքենաները գնորդին պետք է հասնեն առավելագույնը 2 ամիս 15 օրում, բայց օրինակ, իրենք պայմանագիրը կնքել են հուլիս ամսին, որոշները՝ օգոստոսի սկզբին, սակայն մեքենաներն այդպես էլ չեն եկել, և ինչպես իրենք են հետո պարզել, չէին էլ կարող գալ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
Կնոջ մահվան պատճառ դարձած պլաստիկ վիրաբույժն այս պահին վիրահատություններ չի կատարում, ՔԿ-ում էլ սպասում են փորձաքննության արդյունքներին
56-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած վիրահատությունն իրականացրած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանն այս պահին միջամտություններ չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Մանրամասներ՝ Իսակով պողոտայում կատարված սպանnւթյnւնից
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի 3+3 հարթակի հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում 3+3 պլատֆորմի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության,...
Աղբյուր` Panorama.am
15:12
Կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել. Մանուկյան
«Ես կուզեմ, որ Երևանի պատվավոր քաղաքացիները գան և քաղաքային իշխանություններին ասեն՝ տղե՛րք, ձեզ մոտ չստացվեց կենտրոնը բեռնաթափել, եկեք...
Աղբյուր` Panorama.am
15:09
Վիլեն Գաբրիելյանը՝ դատախազին. Իմ հարցերին լուրջ վերաբերվեք, սարկազմ չկա
«Ես Ձեզ շատ-շատ հարցեր ունեմ, չգիտեմ՝ որից սկսեմ։ Նախ ես Ձեզ կխնդրեմ իմ հարցերին լուրջ վերաբերվեք, բացարձակապես սարկազմ չկա հարցերիս մեջ,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Գեղամ Մանուկյան. Այս տեմպով Միքայել Արզումանյանի գործի քննությունը կտևի 13 տարի
«Դեռ 160 վկա կա։ Այս տեմպերով եթե գնա, Արցախի նախկին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դատաքննությունը կտևի 13 տարի»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արի ստե, ասեմ.Անասուն, ոչխար. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց
 «Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը և ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների վրա: Մեկ տարի է՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
«Գործ տվող» արտահայտությունն անգամ կատակով չի կարելի անել. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Շատ խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման արտահայտություն է անում»
Աղբյուր` Panorama.am
13:24
Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից»՝ չնայած եվրոպական ակումբների բացառիկ հետաքրքրությանը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական ակումբներից, բայց նա միանշանակ մտադիր է...
Աղբյուր` Panorama.am
13:10
Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ. Մանուկ Սուքիասյան
«Քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ, Տիգրան Ավինյա՛ն»,- Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Չասեմ ախուրյանցի Անոին, բայց Աղազարյան Հովիկն էլ Ձեր տեղը նստած լիներ, կառավարության 2.5 մլրդ փողով ասֆալտ կաներ. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ավտոբուսների GPS համակարգը, որի շուկայական արժեքը 80-100 հազար դրամ է, պատվավոր կոչումները բերած քաղաքապետարանի ադմինիստրացիան գնում է...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գարեգին Երկրորդ. Մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարին
Աղբյուր` Panorama.am
12:40
Մարդիկ վճարել են հազարավոր դոլարներ ու չեն ստացել «պատվիրված» էլեկտրամոբիլները. Նոր ահազանգ
Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: 168.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից. ՆԳ նախարար
«Սկսել ենք ոստիկանության ծառայողների ատեստացիան, ցանկացած ոստիկան մինչև  ատեստացիա անցնելը պարտադիր պայման է անցնի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
12:22
Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան
«Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի,...
Աղբյուր` Panorama.am
12:09
ԶՈւ-ում կատարվող ցավալի դեպքերի պատճառները գիտենք, բայց լուծումները մինչև հիմա գտնված չեն. Քոչարյան
«Կարծում եմ՝ Զինված ուժերում խաղաղ պայմաններում կամ ոչ խաղաղ պայմաններում անհասկանալի զոհերի ավելացման հետ կապված քննարկումներ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հայաստանում աճել են սպանության դեպքերը, դրանց 80 տոկոսը կատարվում է կենցաղային հողի վրա. ՆԳ նախարար
«Վերջին հինգ տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս»,-նման ցուցանիշ ԱԺ-ում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում Հայաստան, սպասվում են հորդառատ անձրևներ
Հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Աղբյուր` Panorama.am
11:49
«Մայր Հայաստանն» առաջարկում է գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների
«Էրեբունի Երևան» տոնակատարությունն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երևանցիներին անեինք այդ նվերը, նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ագնեսա Խամոյնան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ
«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ։ Որտե՞ղ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Դուք ասեցիք՝ հրավերներ են...
Աղբյուր` Panorama.am
11:13
Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան
«Պորո՛ն Ավինյան, ես ակնկալում էի, որ դուք պետք է սաստեիք Լևոնին Հովհաննիսյան, ինձ հետ «ընկերով» խոսելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
11:03
Ալեքսանդր Ազարյան. Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Երևանի բազմաթիվ հասցեներում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է SilentCryptoMiner-ի բարդ գրոհներ
«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են SilentCryptoMiner մայների տարածման անսովոր արշավ: Վարակման բարդ շղթայի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Կորոնավիրուսի դեպքերն աճել են 22.5 տոկոսով
Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ
17:12 14/10/2024

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}