Հասարակություն 17:36 16/10/2024 Հայաստան

«Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը` միտված Հայաստանում կյանքի որակի բարելավմանը

Ամերիաբանկը մեկնարկում է  «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծն ու նախագծի շրջանակում իրականացվելիք երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի ու արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը։ Նախագծի մեկնարկը տրվեց «Մեգերյան կարպետ»-ում՝ լրագրողների հետ հանդիպմամբ։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց, որ երեք արշավների շնորհիվ ցանկանում են շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում օգնել են իրենց բարելավել կյանքի որակը Հայաստանում։

Այսօր մենք վերահաստատում ենք մեր առաքելությունն ու հրավիրում բոլորին միանալու մեզ և միասին շարունակելու հոգ տանել ու զարգացնել Հայաստանը, որը մեր տունն է»,- նշեց նա։

«Իմ Ամերիա, իմ Հայաստան». կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղության ընտրություն

Ա.Հանեսյանի ներկայացմամբ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավն ունի տարբերվող ֆորմատ և մոտեցում։

«Քանի որ բոլոր կարևոր որոշումները մենք կայացնում ենք ամբողջ ընտանիքով, այս անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրերի ոլորտների ընտրության հարցում ուզում ենք հնարավորություն տալ մեր հաճախորդներին և հաճախորդ  չհանդիսացող բոլոր քաղաքացիներին մասնակցելու այդ որոշումների կայացմանն ու օժանդակելու մեզ։ Մենք միասին կորոշենք, թե 2025 թվականին որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրերի բյուջեի որոշ մասը՝ 100 միլիոն դրամ»։

Քվեարկել կարող են բոլորը, իսկ բանկի հաճախորդները հնարավորություն կունենան քվեարկելու նաև MyAmeria  հավելվածի միջոցով։ Այդ դեպքում նրանց քվեն կբազմապատկվի 10 անգամ:

Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

«Իմ Ամերիա,  իմ տուն». մեծ վիճակախաղ 

Մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանում։  Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները մինչև դեկտեմբերի 31-ը  կարող են կուտակել պրոմո կոդեր:

Ասուլիսին ներկա Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ասաց, որ մինչև հունվարի 31-ը վիճակահանության միջոցով, պատահականության սկզբունքով կընտրվի մեկ պրոմո կոդ, և հաղթողը կշահի բնակարան Երևանի «Մոնթե» թաղամասում, որը շահագործման կհանձնվի 2026 թվականին։ 

Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում,  պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:

«Տարբեր գործողությունների համար բոլոր հարթակներում նախատեսված են որոշակի պրոմո կոդերի քանակություն։ Հաճախորդները որպեսզի առավելագույնի հասցնեն բնակարան շահելու հավանականությունը, պետք է փորձեն առավելագույն ակտիվության միջոցով հավաքել առավելագույն քանակով պրոմո կոդեր։ Պրոմո կոդերը տրվելու են ամեն ամիս ամսական պարբերականությամբ, բացառությամբ MyPay ծառայության գծով, որի պարագայում հունվարին կստանան պրոմո կոդերը՝ ամբողջ ժամանակահատվածի համար»,-  նշեց նա։

Արման Բարսեղյանն ասաց, որ այս նախաձեռնությումբ ուզում են ընդգծել Հայաստանում ապրելու և արարելու կարևորությունը. «Սա է տրամաբանությունը, թե ինչու որպես մրցանակ ընտրեցինք հենց բնակարանը»։

«Իմ  Հայաստան, իմ ապագա». մրցույթ ուսանողների համար

Հայաստանի պետական ու մասնավոր բուհերի բոլոր  ուսանողների համար մեկնարկում է կրթակթոշակների և Հայաստանում փոփոխություն բերող նախագծերի «Իմ  Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը։ 

Ա.Հանեսյանի խոսքով՝  այս նախագծով իրենք ցանկանում են խրախուսել և ոգևորվել Հայաստանի հանդեպ սրտացավ, անսահման ձգտումներ ունեցող, ակտիվ, նախաձեռնողական, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող երիտասարդներին։ 

Արման Բարսեղյանն էլ հավելեց, որ նախագիծն իրականացնում են VISA-ի հետ համատեղ:

«Հերթական նախագծի միջոցով մենք փորձում ենք խրախուսել մեր ուսանողներին, հատկապես այն ուսանողներին, որոնք Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ մոտեցում ունեն, պատրաստ են իրենց նոր մտքերն իրականություն դարձնել՝ դրանով փորձելով լուծել որոշակի խնդիրներ, նաև աշխատել իրենց կատարելագործման վրա»,- նշեց նա։ 

Ամերիաբանկի և VISA-ի հայտարարած  մրցույթի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ.

.160 կրթաթոշակ` ամսական 50 հազար դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում:

.Մրցույթի արդյունքում հաղթած 10 լավագույնները կստանան աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն։

.«Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերը, որոնք միտված կլինեն մեր իրականությունում առկա որևէ կոնկրետ խնդրի լուծմանը, կստանան ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով ֆինանսավորում։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուս. տարվա այն ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են։ Կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, ունենալ  տվյալ բուհի սահմանած առավելագույն արժեքի առնվազն 65%-ի չափով ՄՈԳ, իսկ հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները թեստից և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը։ Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:

Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի և VISA-ի ներկայացուցիչներ, և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից:

«Ուսանողների համար սա լավ հնարավորություն է։ Հուսով ենք նաև, որ այս նախագծերի ֆինանսավորմամբ կհաջողվի լուծել կոնկրետ խնդիրներ»,- ասաց Արման Բարսեղյանը։

Ամփոփելով ծրագրերը՝ Ա. Հանեսյանն ասաց, որ բոլոր երեք ծրագրերը միտված են մեր հասարակության բարեկեցության բարձրացմանը. «Սոցիալական պատասախանատվության և բարեգործության ծրագրերն ուղղված են հասարակության կարիքավոր հատվածի կյանքի որակի բարելավմանը։

Տունը  խորհրդանշում է  Հայաստանի հետ քո կապը, արմատները, Հայաստանում բնակվելու քո ցանկությունը։

Ուսանողական նախագծերը միտված են կրթական  մակարդակը բարձրացնելուն, մարդկային ռեսուրսների կապիտալում ներդրումներ կատարելուն։

Բոլոր ծրագրերը կապված են Հայաստանի հետ»։

Ա. Հանեսյանի խոսքով՝ իրենց նպատակն է լսել հաճախորդների ձայնը, որոնց համարում են ընտանիքի անդամ, ու նրանց հնարավորություն տալ մասնակցել Հայաստանում Ամերիաբանկի կողմից հնարավոր ներդրումների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ու ապագա բարեգործական ծրագրերի գործընթացներին։ 

Ասուլիսի ընթացքում Արտակ Հանեսյանն ամփոփ ներկայացրեց նաև Բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ.

Գործունեության ամբողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը` Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում: Այս տարի արդեն Բանկը ստացել է 10 մրցանակ, որոնցից երկուսը Euromoney և Global Finance ամսագրերի կողմից` դարձյալ որպես Հայաստանի լավագույն բանկ:

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից Բանկը ներգրավել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 միլիարդ դոլար։

Ամերիաբանկի կողմից Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանն է ուղղվել ավելի քան 500 միլիարդ դրամի ֆինանսավորում։

10-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի մեծությամբ, ինչը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է ավելի քան 1,13 տրիլիոն դրամ։

Վերջին 5 տարիներին Ամերիաբանկը պետբյուջե է վճարել շուրջ 58 միլիարդ դրամի հարկ` դառնալով ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում:

Ամերիաբանկն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 2,7 միլիարդ դրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրեր։

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}