Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ
Երեկ մի կլասիկ նախկին պատգամավոր ու դեսպան փորձում էր գիտականորեն հիմնավորել, թե ընդդիմության կողմից մանդատներ վայր դնելը կբերի նոր ընտրությունների: Միանգամից հիշեցի «Եռնկյունի« ֆիլմից մի դրվագ, երբ երիտասարդ Հովոն ջութակ էր տանջամահ անում, իսկ հպարտ հայրը դա կոչում էր «գիտությամբ չալել«:
Բայց, մի կողմ դնենք իմ հուշերն ու անդրադառնանք կլասիկի գիտությանը: Հընթացս էլ հիշենք, որ հեռավոր Յակուտիայում շառլատան շամանները թմբուկ զարկելն ու պարելը ներկայացնում որպես գիտություն էին ներկայացնում: Ահա ուրեմն այդ կլասիկ պատգամավոր-դեսպան-գիտնական-շամանը հայտարարում է, որ իրենք` այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը, մանդատները վայր դրեցին ու «հասան նրան, որ խորհրդարանը լուծարվեց»: Ինձ մի հարց է հուզում. այդ բազմակլասիկը հիշողությունն է կորցրել, թե? բարոյականությունը: Գիտեմ, գիտեմ, կասեք, թե բա դրանից ե?րբ է ունեցել: Դրան հիմա չանդրադառնամ` հարցիս անդրադառնամ: Հիշեցնեմ, որ 2021 թվականին, փողոցի ճնշման տակ, Փաշինյանը հրաժարական տվեց: Խորհրդարանական կլասիկը և իր շրջապատը նոր թեկնածու չառաջադրեցին:
Ինչու՞ ։Դե, հավանաբար իրեն խոստացել էին, որ նոր ընտրություններում կպահպանի իր կլասիկ մանդատը, բայց հետո կամ մտափոխվեցին, կամ չկարողացան: Արդյունքում` նախկին խորհրդարանի լուռ համաձայնությամբ, վարչապետի որևէ թեկնածու չառաջադրվեց ու խորհրդարանն արձակվեց: Փաշինյանը մնաց ժ/պ: Հիմա ինքը վեր է կացել ու հայտարարում է, թե «մանդատները վայր դրեցին, հասան խորհրդարանի լուծարմանը»: Էդ լու՞րջ: Խորհրդարանն արձակվեց, որովհետև Փաշինյանը «հրաժարական» տվեց, իսկ վարչապետի այլ թեկնածու չառաջադրվեց:
Կլասիկի մանդատը դարձավ լոկ մի հուշանվեր: Իր դերն այդ պատմության մեջ ընդամենը կլասիկ լռությունն էր, որպեսզի Փաշինյանի ծրագիրը չխափանվեր: Երևի դրա վարձատրությունն էլ կլասիկ դեսպանի կաբինետն ու աշխատավարձն էին...»։