Հնարավոր է Միրզոյանն էլ հայտարարի. «...կարո՞ղ ա Արցախից չե՛ք հրաժարվել հանուն թշնամական շահերի և իշխանության պահպանման». Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն:
1. Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «...կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»:
2. Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «...Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»:
Այսինքն՝ ասում են, որ կա արդարադատության ապօրինի իրացում, կամ ապօրինի արդարադատություն: Եվ կա կոռուպցիա ու հովանավորչություն՝ հենց դրանց դեմ պայքարողների շարքերում:
Դժվար է չհամաձայնվել այս պարզ ճշմարտության հետ:
Հայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Առանձին վերցրած Արգիշտի Քյսրամյանը կամ Հովիկ Աղազարյանը մեղավոր չեն այս պատմության մեջ: Պրոբլեմը իշխանության որակի մեջ է և, եթե մյուս պատգամավորները կամ գործադիրի ներկայացուցիչները դեռևս չեն հայտնվել սկանդալում, չի նշանակում, որ «սուրբ» են կամ իրենց մոտ ամեն ինչ կարգին է:
Իշխանության ներկայացուցիչների մեծ մասն արդեն թաթախված է տարբեր պատմությունների, իշխանությունն ու պաշտոնական դիրքը սեփական շահերի համար օգտագործելու թեմաների մեջ: Բոլորն էլ լավ հասկանում, որ ստի, կեղծիքի, ցինիզմի ու հայրենիքի հանդեպ անբարո մտածողության տեր իշխանությունը որպես կանոն ներսից է փչացած և մերթընդմերթ ի ցույց է դնում իր իրական դեմքը:
Չի բացառվում, որ մեկ այլ նմանատիպ ռազբորկայում, օրինակ Արարատ Միրզոյանը, անկախ իր կամքից, ինչ որ մեկի վրա բարկացած ասի հետևյալ ճշմարտությունը «...կարո՞ղ ա Արցախից չե՛ք հրաժարվել հանուն թշնամական շահերի և հանուն իշխանության պահպանման»...
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն շուտով Քյարամյանի պաշտոնանկության պահանջով գործընթաց կսկսի
- Քյարամյանը փչացրեց լսումները. Քոչարյանը բարկացավ
- Քոչվորությունից դեռ դուրս չեկած, ադրբեջանցիները կարող են վիրավորական կեցվածքով վերաբերվել դրսում հայ հանդիպելիս. Արտակ Զաքարյան
- Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան
- Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան