Գուրգեն Դաբաղյանի կինը փորիկով լուսանկարներ է հրապարակել՝ ի պատասխան հետևորդների կասկածների
Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանի կնոջ հետևորդներից շատերը չեն հավատում, որ Իննան հղի է եղել ու ինքն էլ ծննդաբերել է։ Նրանք կասկած էին հայտնել, որ զույգը երեխային ունեցել է սուրոգատ մոր օգնությամբ, քանի որ թե ծննդատնից դուրս գրվելիս, թե դրանից մի քանի օր անց հարսանիքի մասնակցելիս Իննայի տեսքն անթերի է եղել, կառուցվածքում էլ ակնհայտ փոփոխություններ չկան։
Իննան ի պատասխան հայտնել էր, որ հղիության ընթացքում ճիշտ ու առողջ է սնվել, ինչի հետևանքով ավելորդ քաշ չի հավաքել, նաև իր չգիրանալը պայմանավորել է գենետիկ առանձնահատկություններով։ Կասկածները ցրեու համար նա խորհուրդ է տվել նայել իր մայրիկին։
Բայց ինչպես երևում է՝ հետևորդներն ավելի համառ են եղել։ Իննան հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է փորիկը։
«Ահա, թե ինչպես մենք իմացանք մեր փոքրիկի սեռը։ Սա չպետք է հրապարակվեր, բայց դուք այնքան ակտիվ եք վերջերս, որ որոշեցի ձեզ հետ կիսվել հետաքրքիր տեսանյութերով։ Ես որոշ ժամանակ բլոգեր կլինեմ։
Իսկ նրանք, ովքեր դեռ չգիտեն, երեխան ծնվել է, կարող եք նայել իմ էջի լուսանկարները»,-գրել է Իննա Դաբաղյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնվել էր Գուրգենի ու Իննայի երկրորդ զավակը։ Ի պատիվ Գուրգենի հայրիկի՝ երեխային Լևոն են կոչել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան