Երևան-Իջևան ավտոճանապարհին վթար է եղել․ կան տուժածներ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին բախվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ղ․ Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Կ․-ին. վերջինս և Ղ. Ղ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան