Արցախի ՊԲ նախկին հրամանատարին 2 տարի կալանքի տակ է, բա որ արդարացվե՞ց, ասելու են ներողությո՞ւն. Աղազարյան
«Այնպես չէ, որ ընդդիմության արտահայտած բոլոր մտքերը, գաղափարները մեզ համար ընդունելի չեն։ Շատ ժամնակ իրենք բաներ են ասում, որ մենք չենք կարող ասել, հարմար չենք գտնում ասել։ Շատ ժամանակ ճիշտ բաներ են ասում»,- 24News-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշել է, որ նախօրեին ԱԺ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ կապված շատ ճիշտ հարց բարձրացրեց. «Երկու տարի կալանքի մեջ է։ Հարց է առաջանում. է, կարող է ևս երկու տարի մնալ ու երկու տարի հետո արդարացվի այդ մարդը։ Բա հետո՞։ Բա հետո՞։ Ասելու են ներողությո՞ւն։
Դուք չե՞ք կարողանում այլ խափանման կիրառել»։