Լեռնային Ղարաբաղ վերադարձի հնարավորություն եղել է և կա. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորություն եղել է ու հիմա էլ կա, և Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ ինքը ներկայացնում է մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է մարդկանց հայրենի վայրերից զրկելը։
«Վերադարձի հնարավորություն եղել է և կա։ Եթե մարդիկ շահագրգռված են իրենց տները և հարազատ վայրերը պահպանելու հարցում, ապա պետք է օգտվեն այդ հնարավորությունից... Հանգամանքների, ողբերգությունների և հակամարտությունների պատճառով Ռուսաստանն ավելի քան որևէ երկիր գիտի, թե ինչ է մարդկանց հայրենի վայրերից զրկելը: Ովքեր դիմում են մեզ, մենք միշտ աջակցում ենք նրանց, ընդունում, աշխատանքի և ուսման հնարավորություններ ենք տալիս։ Օրենսդրորեն ձևակերպում ենք ամեն ինչ։ Եվ հսկայական պատասխանատվություն ենք կրում այդ մարդկանց ճակատագրերի համար»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին