Դատարանը հավուր պատշաճի չի գնահատել Վազգեն Մանուկյանի խոսքը և հայտարարությունները. Պաշտպան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը վերաքննիչ բողոքով պահանջում են բեկանել ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճիռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։
Պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանից ակնկալում են նոր դատական ակտի կայացում, որով Վազգեն Մանուկյանը կարդարացվի։
Էրիկ Ալեքսանյանը, դատարանում հիմնավորելով պաշտպանների պնդումը, նշել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը քաղաքական է, որը հստակ տարանջատում է պահանջում նման իրավիճակներում, ինչն ամրագրված է նաև միջազգային կոնվենցիաներով։
«Դատարանը հավուր պատշաճի չի գնահատել նրա խոսքը և հայտարարությունները, հաշվի չի առել Վազգեն Մանուկյանի անձը, քաղաքական դերակատար լինելու հանգամանքը, նրա քաղաքական դերակատարությունը Հայաստանի պատմության մեջ»,-ընդգծել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մեղավոր է ճանաչել Վազգեն Մանուկյանին և դատապարտել տուգանքի՝ 400 հազար դրամի չափով
- Վազգեն Մանուկյանի գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- Օգոստոսի 18-ին սպասվում է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը․ Էրիկ Ալեքսանյան
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի
- Վազգեն Մանուկյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- Ընթանում է Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը
- ՔԿ. Վազգեն Մանուկյանի գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն
- Արամ Վարդևանյան. Միջնորդելու եմ կարճել Վազգեն Մանուկյանի դեմ քաղաքական գործը
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկվելու է. պաշտպան
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը