Մշակույթ 15:56 16/10/2024 Հայաստան

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝ armlit.am կայքում):

Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ իրականացվող ծրագիրը միտված է հայ գրականության հանրահռչակմանը մեր երկրի սահմաններից դուրս:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի ազգային տաղավարում հայ գրական գործակալները և հրատարակիչները կարող են հանդիպումներ նշանակել՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ, ծանոթանալ գրքերի ձևավորման միջազգային միտումներին և նորարարություններին՝ դրանք կիրառելով Հայաստանում: Ցուցահանդեսներին մասնակցության շնորհիվ է նաև, որ Հայաստանում այժմ առկա է գրահրատարակչության, հատկապես, գրական թարգմանությունների վերելք:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։ Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած՝ մինչև համաժողովներն ու ներկայացումները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում ճգնաժամերի լուծումների և խաղաղության մասին։

Բացի առանձին տաղավարով ներկայանալուց՝ հոկտեմբերի 18-ին «Ֆրանկֆուրտ ստուդիո, Եվրոպա սրահ»-ում նախատեսվում է պանելային քննարկում՝ «Տեղի փնտրտուքներում․ հայ գրականությունը Եվրոպայում» խորագրով՝ հետևյալ մասնակիցներով.
• Արամ Պաչյան /գրող, Եվրոպական միության գրական մրցանակի դափնեկիր/,
• Անուշ Քոչարյան /բանաստեղծ, գրող, լրագրող/,
• Սարգիս Հովսեփյան /գրող/,
• Տիգրան Ամիրյան /գրաքննադատ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» հիմնադիր տնօրեն/,
• Յուրգեն Յակոբ Բեքեր /Բեռլինի Literarische Colloquium-ի փոխտնօրեն, Գերմանիայի թարգմանիչների հիմնադրամի գործադիր տնօրեն/:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր այլ ընկերությունների, մեդիա մասնագետների՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ կարևորագույն պլատֆորմ։
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին նախորդ տարի մասնակցում էին ավելի քան 90 երկրների շուրջ 4000 ցուցադրողներ, 90000-ից ավելի ոլորտային մասնագետներ, մոտ 87000 այցելուներ, 6000-ից ավելի լրագրողներ և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ:

Գրքերը և ծրագրերը ներկայացվում են ազգային և անհատական տաղավարներով, այդ թվում՝ քննարկում-միջոցառումներով, ցուցադրություններով։ Ֆրանկֆուրտն այս օրերին համարվում է աշխարհի գրքասերների հանդիպման վայր, որտեղ հարաբերվում են ազգային մշակույթները, արժեքային համակարգերը, աշխարհաքաղաքական բախումների վերաբերյալ երկխոսություն-քննարկումները, քաղաքակրթությունները, գրավոր ժառանգությունները, չորրորդ իշխանությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
«Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
 ««Զանգեզուրի միջանցք» տերմինը, որի մասին դուք ասացիք, մենք այդ տերմինը չենք գործածում։ Հարցը ռուս սահմանապահների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը պետական բյուջե է վճարել շուրջ 300․000․000 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
19:14
Երևանում 10 բալանոց խցանում է
Այս պահին Երևանում 10 բալանոց խցանում է։ Ինչի մասին վկայում է առցանց տաքսի ծառայության քարտեզը։ 
Աղբյուր` Panorama.am
19:05
«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. Զախարովա
«3+3» ձևաչափով հանդիպումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է։ Այս մասին հերթական ճեպազրույցին...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիսամերկ մուսուլմանը Երևանի կենտրոնում փառք է տալիս Ալլահին
Կիսամերկ մուսուլմանը Երևանի կենտրոնում փառք է տալիս Ալլահին:  
Աղբյուր` Panorama.am
18:39
Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրն արձագանքում է Աննա Վարդապետյանին
«Առավոտ»-ը գրում է․ «2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի հետեւանքով զոհված Սոնա...
Աղբյուր` Panorama.am
18:21
Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևանի քաղաքապետարանից հայտնում եմ․ «Հարգելի ՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ Երեկ մի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Երևանում քրեական հեղինակություն հանդիսացող անձը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բարձրաձայն հայհոյել է ու վիճաբանել
Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն...
Աղբյուր` Panorama.am
17:49
Փաշինյանն ու ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը` միտված Հայաստանում կյանքի որակի բարելավմանը
Ամերիաբանկը մեկնարկում է  «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծն ու նախագծի շրջանակում իրականացվելիք երեք արշավները՝ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունից արձագանքում են չորացած տույաների ու միջոցների փոշիացման վերաբերյալ հարցմանը
Գլխավոր դատախազությունից այսօր արձագանքել են Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգու տույաների չորանալու...
Աղբյուր` Panorama.am
17:23
2024-2025թթ. ընթացքում Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կկառուցվի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Երևանում 2024-2025թթ. ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ծրագիրն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին
«Ցեղասպամոիթկամ թանգարան» իմստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. Բերման ենթարկելու միջնորդություն ՀՀ Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
16:45
Հայաստանում դեռահասների շրջանում սոցմեդիայի խնդրահարույց օգտագործման ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում. Հետազոտություն
10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։ ԱՀԿ Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արցախի ՊԲ նախկին հրամանատարին 2 տարի կալանքի տակ է, բա որ արդարացվե՞ց, ասելու են ներողությո՞ւն. Աղազարյան
«Այնպես չէ, որ ընդդիմության արտահայտած բոլոր մտքերը, գաղափարները մեզ համար ընդունելի չեն։ Շատ ժամնակ իրենք  բաներ են ասում, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի նախագիծը
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը դասակարգվելու է առանձնապես ծանր...
Աղբյուր` Panorama.am
16:16
Սյունիքում օրեր առաջ երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
16:09
Վերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ամբողջությամբ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ և համարել անհիմն։ Լրագրող Նաիրի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մաhացել է ֆրանսահայ խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը
Երաժշտական եզակի ճաշակի, նվիրումի ու տաղանդի տեր մի արվեստագետ՝ ամենալայն ընդգրկումով։
Աղբյուր` Panorama.am
15:25
Անզգայացման միջազգային օրն է
Հոկտեմբերի 16-ը բժշկական օրացույցում նշվում է որպես անեսթեզիայի (անզգայացման) համաշխարհային օր, որը խորհրդանշում է անեսթեզիոլոգների աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
15:14
ARARAT թանգարանը շարունակում է գրավել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը
ARARAT թանգարանը շարունակում է գրավել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը՝ հերթական անգամ առաջադրվելով World Travel...
Աղբյուր` Panorama.am
15:10
Դատարանը հավուր պատշաճի չի գնահատել Վազգեն Մանուկյանի խոսքը և հայտարարությունները. Պաշտպան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր  Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը վրացական կողմը ներկայացված չի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Դավիթ Անանյան. Առաջնայինը խառնվել է երկրորդականին
«Երբ պետականության հիմքերը խարխլվում ու քանդվում են, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության սուբյեկտայնության փաստացի կորստի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ինչ են անում հորդառատ անձրևներին ընդառաջ, որ Երևանը Վենետիկ չդառնա. Պարզաբանում են քաղաքապետարանից
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ
17:12 14/10/2024

Թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}