«Հրապարակ». Ինչու մեկ քայլ առաջ հայ-իրանական սահմանից հանեցին ռուս սահմանապահներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։
Մեզ չհաջողվեց լուրը պաշտոնապես ճշտել, քանի որ ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ դիտորդական առաքելությունից որևէ հարցի պատասխան ստանալ հնարավոր չէ։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ 2 տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց ժամկետը, և եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերևս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան