«Հրապարակ». Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած «փողով զինգրքույկ գնելու» օրենքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվում է՝ պետական բյուջե ընդամենը 1 միլիոն դոլար է բերել։ Խոսքը, այսպես ասած՝ փողով զինգրքույկ գնելու օրենքի մասին է։ Հայկ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեզ վիճակագրություն ներկայացնել, թե քանի քաղաքացի է օգտվել օրենքից՝ ասելով, թե դա գաղտնի տվյալ է, սակայն ասաց․ «Կարող եմ ասել, որ իմ շնորհիվ մեկ միլիոն դոլար բյուջե մուտք է եղել»։
«Զինծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն ստացան ազատվել քրեական պատասխանատվությունից․ 1. երկու տարի ծառայելով, 2. մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, 3. վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, 4. մեկ ամիս ծառայելով և բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, 5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Այսինքն՝ օրենքի կիրառումից օգտվել է նվազագույնը 25 անձ, բայց հնարավոր է, որ մասնակի ազատման հոդվածներից էլ են օգտվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։