Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մարդ է զոհվել
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Շուշթեր քաղաքում գտնվող Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել։ Լուրը հայտնում է Jamaran-ը, որին հղում է արել «ՌԻԱ նովոստի»-ն։
«Լրատվամիջոցները հայտնում են 1 զոհի և 4 վիրավորների մասին,այն բանից հետո, երբ Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ հաղորդագրություն է տարածվել, որ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում պատգամավորները Անվտանգության խորհրդին կոչ են արել թույլատրել միջուկային զենք ստեղծել
- Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
- Իրանում ածխի հանքահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
- Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան