«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին. Հերթը՝ Քյարամյանինն է, ո՞վ է լինելու հաջորդը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը:
Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ՝ երեկոյան՝ սկանդալից հետո, Արփի Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի վարքը քննարկելուն և պաշտոնանկության հարցը բարձրացնելուն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հեռուն գնացող մտքեր ունի. նա ցանկանում է իրավապահ կառույցները մաքրել իրեն չենթարկվող կերպարներից, միևնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ-ականներին նշանակի այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի ճակատագրին է արժանանալու նաև քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որի բացահայտումները ՔՊ-ականների ապօրինությունների մասին երեկ իրարանցում էին առաջացրել ԱԺ-ում: Անդրանիկ Քոչարյանը համարում է, թե Արգիշտի Քյարամյանը տապալել է ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին նախաձեռնած իր լսումները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մինասյանից և Քյարամյանից հետո ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա դեմ աշխատում է Արսեն Թորոսյանը, ում մասով կա հարուցված քրգործ, սակայն պատգամավորը մինչ օրս մեղադրյալ չէ:
Թորոսյանը, օգտվելով իրավիճակից, բարձրացրել է գլխավոր դատախազի դեմ ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտության հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան