Արուս Տիգրանյան. էս խելահեղ ու գժական 9 տարիներս մի անհավանական ճանապարհ էին
Հաղորդավար, հումորիստ Արուս Տիգրանյանը նշում է իր տարեդարձը։ Նա երրորդ տասնամյակ մուտք գործելու շեմին հուզիչ գրառում է կատարել.
«էսօր իմ վերջին ծնունդն ա, երբ տարիքս 2-ով ա սկսվում։ էնքան հուզիչ ա, էնքան անսպասելի էր, որ կգա էս օրը։
20 տարեկանի ծնունդիս նույն օրը PinkTV-իս բացումն էր, էն ժամանակ՝ չգիտեի, որ էդ ճանապարհը, որ սկսում եմ, ինձ կբերի էսքան ինքնաբավ մի տեղ, բայց էսօր ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել 20-ական Արուսին իրա համարձակության, լիքը վախերին ու կասկածներին զուգահեռ առաջ գնալու, տարբեր հիասթափություններից հետո հավատալու, ավարտներից հետո էլի սկսելու, սովորելու, հոգնելու ու էլի շարունակելու, բոլոր ընտրությունների համար, որոնք ճիշտ կամ սխալ են եղել։
էս խելահեղ ու գժական 9 տարիներս մի անհավանական ճանապարհ էին, որոնց օրերի արանքում չէի տեսնում ու չէի հավատում ինքս ինձ, բայց էսօրվա կետից անսահման հպարտ եմ ինձնով էդ ճանապարհը զրոյից բացելու, ասվալտապատելու ու անցնելու համար։ Շնորհավո՜ր իմ 29 ամյակը… մի քիչ էլ շունչ քաշեմ ու տեսնեմ՝ էդ ինչ կա ձեր 30ականներում, որ մենք չենք իմացել»»։