Դատախազությունից արձագանքում են չորացած տույաների ու միջոցների փոշիացման վերաբերյալ հարցմանը
Գլխավոր դատախազությունից այսօր արձագանքել են Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգու տույաների չորանալու վերաբերյալ հարցմանը։
Այս տարվա հուլիսի 31-ին Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրելով փաստին։
«Բանն այն է, որ երեք ամիս անց պուրակի ծառերը, որոնցից յուրաքանչյուրը ձեք է բերվել 214 հազար դրամով չորացել են՝ դրանք չջրելու, չխնամելու հետևանքով։ Ստացվում է, որ համայնքի միջոցներից միլիոնավոր դրամներ փոշիացվել են։ Ի՞նչ ընթացք է տվել մամուլի հրապարակումներին ՀՀ դատախազությունը»,-հարցրել էր Panorama.am-ը։
Դատախազությունը հարցումը վերահասցեագրել էր ոստիկանությանը։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ հարցման են ենթարկվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության պաշտոնատար անձինք, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ կապալառու կազմակերպության հիմնադիր տնօրենը, որի արդյունքում պարզվել է, որ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում հիմնված պուրակի չորացած «Տույա» տեսակի ծառերը փոխարինվել են նորով՝ կապալառու կազմակերպության կողմից առանց հավելյալ վճարումների, քանի որ տվյալ տարածքում իրականացվող անավարտ աշխատանքների պատճառով պուրակը դեռևս չի հանձնվել պատվիրատուին»,-ասված է այսօր դատախազությունից ստացված պատասխանում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան