Թուրքիայում հայտնաբերել են ռուս կնոջ դին
Թուրքիայի իրավասու մարմինները պարզում են ռուս կնոջ՝ Մարգարիտա Կարաչայի մահվան պատճառը, որի մարմինը հայտնաբերվել է երեքշաբթի օևը, Օրդու նահանգում։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանատնից։
«Հոկտեմբերի 12-ին ՌԴ քաղաքացի Մարգարիտա Կարաչայի դուստրը կապ է հաստատել դեսպանատան հետ՝ խնդրելով օգնել գտնել Օրդու քաղաքում բնակվող մորը, որը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացի է։
Հոկտեմբերի 8-ին Մ. Կարաչան տնից հեռացել է անհայտ ուղղությամբ»,-ասել են դիվանագետները։
Հյուպատոսական պաշտոնյաները կապ են հաստատել նրա ամուսնու և եղբոր հետ։
«Անհետացած կնոջ որոնողական աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի ոստիկանության և կամավորների կողմից՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Հ. Կարաչայի ամուսնու պահանջով։
Հոկտեմբերի 15-ին Օրդու նահանգի Փիրահմեթ-Ալտինորդու շրջանում հայտնաբերվել է անհետ կորած կնոջ մարմինը։
Մահվան պատճառը ճշտվում է Թուրքիայի իրավասու մարմինների կողմից»,-հայտնել են դեսպանատնից։