Իրանը հայտարարել է երկրում միջուկային ռումբը գերազանցող զենքի առկայության մասին
Իրանն ունի զենքեր, որոնք գերազանցում են միջուկայինը։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) միջազգային վարչության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ-մայոր Էբրահիմ Ռոստամին։
«Իրանի զսպման ուժը շատ ավելի ուժեղ է, քան միջուկային զենքը, մենք ունենք միջուկային զենքից ավելի հզոր զենք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է Didban Iran պորտալին տված հարցազրույցում։ Գեներալի խոսքով՝ «Իրանը միջուկային զենք ստեղծելու շեմին է», և եթե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համապատասխան որոշում կայացնի և փոխի նման զենք ստեղծելն արգելող 2003 թվականի իր ֆեթվան, ապա «ատոմային ռումբը լավ զսպող միջոց կլինի Իրանի համար» ընդդեմ Իսրայելի։
Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, շիական Հեզբոլլահի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության առանցքային դեմքերի սպանություններին։ Թեհրանն ասել է, որ հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել են իրենց նախատեսված թիրախները, սակայն Իսրայելն էլ պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, և դրանցից շատերը որսացել են: Իսրայելի գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել հարձակմանը։ Իրանի գերագույն առաջնորդն իր հերթին զգուշացրել է, որ իր երկրի պատասխան հարվածներն Իսրայելի դեմ այս դեպքում ավելի լայնածավալ կլինեն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում պատգամավորները Անվտանգության խորհրդին կոչ են արել թույլատրել միջուկային զենք ստեղծել
- Իրանը հերքում է միջուկային ռեակտորի մոտ պայթյունների մասին լուրերը
- Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին