Շինհրապարակում տղամարդ է մահացել՝ մնալով ամբարձիչի և բեռնատարի արանքում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 4 թաղամասում ամբարձիչը (կռանը) ընկել է քաղաքացու վրա:
«Օպերատիվորեն նշված վայր մեկնած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում շինարարական հրապարակում բեռ դատարկելուց հետո Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն իր «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչը (կռանը) հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, որի ետնամասում կանգնած է եղել Պատվական Ա․-ն․ ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դիակի արտաքին զննությամբ առկա են եղել գլխի աջ կեսի, քթի շրջանի պատռված վերքեր: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Գ․ Նարեկ Գ․-ն աշխատում է «Բեռների փոխադրում և ավտոծառայություն Կ.Գևորգյան և որդիներ ՍՊԸ»-ում՝ որպես վարորդ»,-լուրը փոխանցում է shamshyan.com-ը։