Ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին. Սարգսյան
«Այս օրերին մենք ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին: Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ»,- գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին։
Ըստ նրա, թեկնածուներ Թրամփի ու Հարիսի վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած մեծ կամ միջին իրադարձություն կարող է ճակատագրական լինել երկու թեկնածուների համար էլ:
«Դա կարող է լինել Մերձավոր Արևելյան պատերազմն ու ամերիկյան աջակցությունը Իսրայելին, Նահանգներում մոլեգնող փոթորիկները (ի դեպ սրա բացասական ազդեցությունը Հարիսի շտաբում արդեն զգում են), կամ նույնիսկ ապօրինի միգրանտի կողմից կատարված միջին ծանրության մի հանցագործությունը:
Գերլարված, ծայրաստիճան բևեռացված և զգայուն իրավիճակ է (որի արդյունք է նաև Թրամփի դեմ իրականացված 2(3?) մահափորձերը), սակայն ընտրությունների ելքը որոշելու են ընդամենը մի քանի նահանգ: Ընտրողների ձայների մեծամասնությունն ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Հարիսին, սակայն ընտրությունները որոշում են ոչ թե ընտրողներն, այլ ընտրիչները: Այդ ճակատագրական որոշումն այս ընտրություներում կայացնելու են Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Նորթ Քերոլայնան, Արիզոնան, Վիսկոնսինը: Իսկ շքերթը առաջնորդելու է (միգուցե նաև ամփոփելու է) Փենսիլվանիան: Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպտիակ Տունը: Մնաց 20 օր»,- գրել է Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հարցումը ցույց է տալիս, որ ընտրողների աջակցության ցուցանիշով Հարրիսը գերազանցում է Թրամփին
- Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
- Նոր մահափորձ Թրամփի դեմ
- Թրամփը հրաժարվում է բանավեճերի ևս մեկ փուլ անցկացնել Հարիսի հետ
- Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան