Վրաստանում նախազգուշացրել են ընտրություններից առաջ կեղծ տեսանյութերի հնարավոր տարածման մասին
Վրաստանում մի խումբ մարդիկ հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ծրագրում են հրապարակել պետական պաշտոնյաների կեղծ աուդիո և տեսաձայնագրություններ՝ իրավիճակը ապակայունացնելու համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ)։
«Քաղաքական շրջանակներին մոտ կանգնած խմբերը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նախատեսում են արհեստական ինտելեկտի և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մոնտաժված և կեղծված տեսա և աուդիո նյութեր տարածել»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Պետական անվտանգության ծառայության՝ դա արվելու է իշխանության թևերի, ինչպես նաև իշխանությունների և վրաց ուղղափառ եկեղեցու միջև առճակատում հրահրելու և Արևմուտքի հետ հարաբերությունները վատացնելու համար։
Կեղծված տեղեկատվությունը կներկայացվի որպես պետական անվտանգության ծառայությունից արտահոսած նյութ։ Դրա ստեղծողները հույս ունեն, որ այդ կերպ կկարողանան բարձրացնել բողոքի ոգին և երկրում ստեղծել ապակայունացման օջախներ։
«Մենք ուշադիր հետևում ենք այդ խմբերի գործունեությանը, և ցանկացած իրավախախտման դեպքում կձեռնարկվեն համապատասխան իրավական գործողություններ»,-եզրափակել են Պետական անվտանգության ծառայությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Ինտեր ՌԱՕ»-ն հայտարարել է Վրաստանին մինչև 300 ՄՎտ էլեկտրաէներգիայի մատակարարման մասին
- Պուտինը Վրաստանի համար ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը
- Ռուս լեռնագնացները Վրաստանում լեռ մագլցելիս ընկել են և մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին