ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
Գազայի հատվածի բնակչության մոտ 86%-ը սննդի խիստ պակաս է զգում, գրեթե 133 հազար մարդ սովի է մատնված, և սպասվում է, որ առաջիկա ամիսներին այդ թիվը կկրկնապատկվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված զեկույցում։
«Գազայի հատվածի բնակչության 86 տոկոսը սննդի սուր պակաս է զգում, գրեթե 133 հազար մարդ սովի է մատնված, և առաջիկա ամիսներին սպասվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի»,- ասվում է փաստաթղթում։
Կազմակերպությունը հավելում է, որ տարհանման հրամանները և իսրայելական ռազմական հարձակումները, որոնք էլ ավելի են սրվել վերջին շաբաթներին, լրջորեն խաթարել են մարդասիրական գործողությունները, և կրկնվող տեղահանումները աստիճանաբար խաթարել են բնակչությանը սննդի, ջրի և դեղորայքի հասանելիությունը՝ խորացնելով խոցելիությունը: