Այն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը, Ավետիսյան
երմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը գրում է․
«Այն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը, սիմվոլները։ Ջերմուկի սիմվոլ հանդիսացող եղնիկի արձանի փոփոխությունը ոչ միայն վանդալիզմ է, այլ այսօրվա իշխանության վարած քաղաքականության ցցուն օրինակը՝ քանդելը, ոչնչացնելը, պատմությունը ջնջելը, մարդկանց, այս դեպքում ջերմուկցիների կարծիքի ու իրավունքների վրա թքած ունենալու «սուրբ» արվեստը։
Ավագանու նիստում քննարկվել ու հաստատվել է Եղնիկ տանող ճանապարհի վերանորոգման ու դիտահրապարակի կառուցման ծրագիրը, բայց ՈՉ մի տեղ չի եղել ու չի քննարկվել, որ եղնիկի արձանը պիտի փոխվի։ Ինչպե՞ս կարելի է քաղաքի սիմվոլների ու պատմության հանդեպ նման թշնամական վերաբերմունք ունենալ, չէ որ դա մեր քաղաքի պատմությունն է։ Առանց հանրային քննարկում անելու ու մարդկանց կարծիքը հարցնելու ո՞վ եք դուք, որ պատմություն եք աղավաղում, ջերմուկի շշի վրայի լոգոն դարձնում եք սիմվոլ։
Որպես ավագանու անդամ ու արժանապատիվ ջերմուկցի պահանջում եմ վերականգնել քաղաքի սիմվոլը։
Ո՛չ Ջերմուկի պատմության աղավաղմանը
Ո՛չ սիմվոլների ոչնչացմանը
Ո՛չ ստրկատիրական կարգերին»։