«Ժողովուրդ». Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի խոստումը տապալվել է. ոչ մի կոռուպցիոներ պատժված չէ, թալանը ժողովրդին չի վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018 թվականի նոյեմբերի 19-ին Մարտունու 190-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում և հրապարակներում, և մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արեցինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու օգնությամբ հասանք դրան: Հետևաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»:
Իրականում սակայն, Նիկոլ Փաշինյանը այստեղ ևս, պարզապես ստում է։ Նա՝ մինչև 2018 թվականին վարչապետ ընտրվելը տվել է հարյուրավոր խոստումներ, մինչդեռ ընդամենը 3-ի մասին է նշել։ Ընդ որում, դրանցից կատարվել է ընդամենը 1-ը՝ հեղափոխությունը։ Արտահերթ ընտրությունների խոստումը ձևի համար կարելի է համարել կատարված, բովանդակության իմաստով՝ ոչ, քանի որ 21․04․2018թ․ խոստանում էր, որ արտահերթ ընտրություններից առաջ կփոխվի Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը: Այնինչ ոչ մեկն էլ չփոխվեցին։
Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի խոստումը ևս տապալվել է. ոչ մի կոռուպցիոներ պատժված չէ, թալանը ժողովրդին չի վերադարձվել։ Այն, որ իշխանության անդամների հարազատները նշանակվում են պաշտոնների, պետական գնումները տեղի են ունենում իշխանության անդամներին փոխկապակցված կամ նրանց հարազատների ընկերություններից, իշխանության ներկայացուցիչները արագ հարստանում են, հենց կոռուպցիա է այս իշխանության օրոք, որը զարգանում է մեծ տեմպերով: Ալեն Սիմոնյանի, Արմեն Փամբուխչյանի, Սուրեն Պապիկյանի և մյուսների ունեցվածքի շեշտակի աճը՝ վառ վկայություն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։