Որոնք են անեմիայի նշանները. Պարզաբանում է մասնագետը
Անեմիան կլինիկա-հեմատոլագիական համախտանիշ է, որը բնորոշվում է հեմոգլոբինի նվազումով արյան ծավալի միավորում: Արյունաբան Նատա Մելքիկյանը նշում է, որ այն հաճախ զուգորդվում է էրիթրոցիտների քանակի իջեցմամբ, ինչը արտահայտվում է հյուսվածքների թթվածնային քաղցով։
«Եթե մարդու մոտ միաժամանակ դիտվում է տարբեր աստիճանի ընդհանուր թուլություն, սրտխփոց, հևոց, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, առաջնահերթ պետք է մտածել անեմիայի մասին և դիմել բժշկի հետազոտման համար։ Ժամանակին չախտորոշելու և համապատասխան բուժում չստանալու դեպքում անեմիան խորոնալով կարող է մեծ վտանգ ներկայացնել կյանքի համար»,-մանրամասնում է մասնագետը։