Ռոսպոտրեբնադզորը հայտնել է Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին
Ռոսպոտրեբնադզորը մոնիտորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (БАД) շուկայում։ Շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ: Այս մասին հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Ռոսպոտրեբնադզորը ապրանքների պետական գրանցման վկայագրերի միասնական ռեգիստրի մոնիտորինգի ժամանակ հայտնաբերել է Հայաստանի լիազոր մարմինների կողմից գրանցված 48 կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության օրենսդրության ակտերի պարտադիր պահանջներին, կա վտանգ, որ այդ ապրանքը կհայտնվի շրջանառության մեջ։
«Փաստի առթիվ տեղեկատվություն է ուղարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելու և ապրանքների պետական գրանցման տրված սերտիֆիկատների վավերականությունը ստուգելու, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան