Մանրամասներ՝ Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև Արարատ Միրզոյանը
Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։
«Շեշտվել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվելու առաջնային տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադառնալու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար Թուրքիայի գործադրած ջանքերին, շեշտելու է, որ տարածաշրջանին տեր կանգնելը խնդիրների լուծման համար ամենավավեր մեթոդն է։
Նախատեսվում է, որ Ֆիդանն ասելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության պայմանագրի բանակցություններին, որ այդ գործընթացի հետ միասին Թուրքիայի և Հայաստանի միջև ևս կարգավորման գործընթաց է սկսվել։ Սպասվում է, որ Ֆիդանը որպես վստահության մեծացման միջոցառումներ ընդգծելու է տնտեսական ոլորտների կարևորությունը և հատկապես առաջնային պլան է բերելու փոխկապվածությունն ու տնտեսական ինտեգրացիան։
Ըստ նյութի՝ հանդիպման շրջանակում նախագահ Ռ․Թ․ Էրդողանն ընդունելու է հյուր նախարարներին և նախարար Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունենալու իր գործընկերների հետ։
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։
Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անքակտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»։
Նախատեսվում է, որ հայտարարությունում տարածաշրջանային տնտեսական համագործակցության վստահության կառուցման, բարօրության ավելացման և կայունության հաստատման գործում կառուցողական դեր խաղալու շրջանակում կողմերը տարբեր տնտեսական ոլորոտներում համագործակցության մեծացման հանձնառություն են ստանձնելու»,- գրել է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. Զախարովա
- Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը
- Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի 3+3 հարթակի հանդիպումը
- Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելո՞ւ է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը
- Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում
- Իրանի դեսպան. 3+3 ձևաչափի շրջանակում տարածաշրջանում կարելի է հասնել հարատև խաղաղության
- Նիկոլ Փաշինյանը Էբրահիմ Ռայիսիի հետ քննարկել ե 3+3 ձևաչափը
- «3+3» ձևաչափի դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար․ ՌԴ արտգործնախարար
- Լավրովը՝ Բայրամովին. «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է