ՀՖՖ-ն արձագանքել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Բերեզովսկու հնարավոր նշանակման մասին լուրերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում քննարկել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին լուրերը։ Այս մասին «Матч ТВ»-ին ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- ասել է Կարապետյանը։
Կիրակի օրը Ալեքսանդր Պետրակովն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ազգային հավաքականը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքբեկյան, հեռացիր. FAF
- Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան