Մբապեին սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին շվեդական օրենսդրությամբ սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Դա տեղի կունենա, եթե մեղադրող կողմն ապացուցի ֆրանսիացու մեղքը։ Cerfia –ի հաղորդմամբ, հարձակվողի անունը փաստացի հայտնվել է գործում որպես գլխավոր կասկածյալ. հենց Մբապեին է մատնանշել տուժող կողմը։
sport.ru-ն գրում է, որ եթե բռնաբարության փաստն ապացուցվի, ապա Շվեդիայի քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում 6 տարի ժամկետով, իսկ ծանրացնող հանգամանքների դեպքում՝ մինչև 10 տարի ժամկետով։
Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ստոկհոլմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որն իբր տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ այդ պահին հանգստանում էր Մբապեն։ Տուժած կինը միջադեպի համար մեղադրել է ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Մբապեն հերքել է միջադեպին իր մասնակցության մասին տեղեկությունը։ Նրա փաստաբանը հայտնել է, որ ֆուտբոլիստը զրպարտության վերաբերյալ բողոք կներկայացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին